Չինաստանում փակվում են «սարսափազդու» ապակյա կամուրջները
Չինաստանում անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են ապակյա տեսարժան վայրերը, այդ թվում և կամուրջները, զբոսուղիները և դիտակետերը։
BBC News-ի փոխանցմամբ՝ 2018-ի մարտից ի վեր Հեբեյ նահանգում 24 տեսարժան վայր է փակվել։ Չինաստանում վերջերս մեծ ծաղկում են ապրել ապակյա հատակներով տարատեսակ զբոսուղիներն ու կախովի կամուրջները, սակայն դրանց կոտրվելու պատճառով մի շարք պատահարներ են գրանցվել, ինչպես նաև երկու մահվան դեպք։
Հաղորդվում է, որ Չինաստանում շուրջ 2300 ապակյա կամուրջ կա։ Բացի այդ, շատ են ապակյա ճեմուղիները։
Հունան նահանգի Չժանցզյան քաղաքում 2016-ին բացված աշխարհի ամենաերկար և ամենաբարձր ապակյա կամուրջը մեծ իրարանցում էր առաջացրել։ Սակայն մեկ այլ նման զբոսավայրում գրանցված զբոսաշրջիկի մահվան դեպքից հետո հետաքրքրությունը նմանօրինակ կամուրջների հանդեպ մարել է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց