Ռուսաստանում 4 ամսական տղային, որին դանակով վնասել էր մայրը, կուղարկեն Մոսկվա՝ տեսողությունը վերականգնելու նպատակով
Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Խակասիայի ինքնավար մարզում ապրող 4 ամսական տղային, որի աչքերը հանել էր սեփական մայրը, կուղարկեն Մոսկվա, որտեղ լավագույն բժիշկները կփորձեն փրկել մեկ աչքի տեսողությունը։
Ինչպես հաղորդում է ren.tv-ն, երեխայի մյուս աչքն ամբողջովին վնասվել է և այլևս չի տեսնի։ Դաժան պատմության մասին տեղեկություն էր տարածվել հոկտեմբերի 25-ին, երբ 36-ամյա կինը, որը 4 երեխայի մայր է, ամուսնուն կասկածել է դավաճանության մեջ, որից հետո հարևանների խոսքով՝ խենթացել է։
«Կինը պատահաբար իմացել է, որ ամուսինը դավաճանում է իրեն։ Նրա վրա մռայլություն է իջել։ Երբ տղամարդը վերադարձել է տուն, ամեն ինչ արդեն տեղի էր ունեցել։ Կինը դանակով հարված էր հասցրել երեխայի աչքին»,- ասել է աղբյուրը։
Նշվում է, որ կինը գիտակից է եղել, երբ նրան ձերբակալել են։ Հայրը տուժած երեխայի հետ հիվանդանոց է գնացել, իսկ մյուս երեխաներին հարազատներն են տարել։ Փոքրիկ տղայի կյանքին այժմ վտանգ չի սպառնում։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի