Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

Սենատը եւ Թրամփը պետք է հետեւեն Ներկայացուցիչների պալատի օրինակին․ համաշխարհային ԶԼՄ-ներ

Համաշխարհային բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այդ թեմայով հոդվածներ են հրապարակել New-York Times-ը, Washington Post-ը, Bloomberg-ը, Daily Beast-ը, Guardian-ը եւ այլ հեղինակավոր համաշխարհային լրատվամիջոցներ։

«Այս բանաձեւը հսկայական նշանակություն ունի ամերիկահայերի համար։ Սակայն դա նաեւ հիշեցում է այն մասին, թե որքան կարեւոր է ամերիկյան արտաքին քաղաքականության համար ճշմարտությունն ասելը, եւ վերջնական արդյունքում որքան ինքնակործանիչ է Միացյալ Նահանգների համար ավտոկրատ ճնշման մարտավարության հետ համակերպվելը, լինի դա Թուրքիայից կամ մեկ այլ տեղից»,- New-York Times-ում գրում է Սամանտա Փաուերը

«Ներկայացուցիչների պալատում այս բանաձեւի ուղին առաջարկում է երկու դաս, որոնք դուրս են գալիս ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների սահմաններից։

Առաջինը՝, որպես բազային կանոն, հանուն Ամերիկայի ընդհանուր հեղինակության եւ մեր դիվանագետների վստահության, Վաշինգտոնի պաշտոնատար անձինք պետք է իրավասու լինեն ասել ճշմարտությունը։

Երկար տարիների ընթացքում Թուրքիայից օտարացման վախից դիվանագետներին ասվել է խուսափել լավ փաստաթղթավորված ցեղասպանության հիշատակումից։ 2005թ․, երբ Հայաստանում ամերիկյան դեսպան Ջոն Էվանսը հայտարարեց, որ «հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր», նա հետ կանչվեց եւ ստիպված էր վաղաժամ թոշակի անցնել։

Երկրորդը, երբ ավազակները զգում են, որ իրենց մարտավարությունն աշխատում է, նրանք սովորաբար ավելի շատ են ահաբեկում՝ դաս, որը պետք է նկատի ունենալ Չինաստանի եւ Սաուդյան Արաբիայի կողմից սպառնալիքներին արձագանքելիս։ Թուրքական կառավարությունն ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում ամերիկյան պաշտոնյաների եւ օրենսդիրների շրջանում լոբբիի համար՝ ավելի քան 12 միլիոն դոլար Օբամայի օրոք եւ համարյա նույնքան էլ Թրամփի նախագահության առաջին երկու տարիներին։

Հեշտ է հասկանալ, թե ինչու է ցանկացած գլխավոր հրամանատար խուսափում խզել կապերը Թուրքիայի՝ անհանգիստ հարեւանության մեջ կարեւոր դաշնակցի հետ։ Սակայն Թուրքիան կարող է շատ ավելին կորցնել, քան Միացյալ Նահանգները։

ԱՄՆ-ը օգնել է ստեղծել Թուրքիայի զինված ուժերը, բերել է նրանց ՆԱՏՕ եւ գլխավորել է կոալիցիան, որը հաղթել է «Իսլամական պետությանը»։ Վերջին հինգ տարիներին ամերիկյան ընկերությունները Թուրքիքյում մոտ 20 միլիարդ դոլարի ներդրումներ են կատարել։

Պալատում քվեարկությունն ուշացած էր։ Այժմ Սենատը եւ նախագահ Թրամփը պետք է հետեւեն այդ օրինակին։ Փաստերն են դա պահանջում։

Բանաձեւը թուրքական կառավարության կողմից տասնամյա ինտենսիվ լոբբիի գագաթնակետն էր, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցավ, եթե ոչ ավելին»,- գրում է Washington Post-ը։

«Զարգացումը փոփոխվեց հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից հետո։ Չխորհրդակցելով Կոնգրեսի հետ՝ Թրամփը զանգահարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ համաձայնեց ԱՄՆ-ի համարյա բոլոր զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսային մասից, եւ, ըստ էության, թույլ տվեց թուրքական ուժերին գրոհել քրդերին, որոնք երկար տարիներ ԱՄՆ-ի դաշնակիցներն էին ԻՊ-ի դեմ պայքարում։

Դրանից հետո Թուրքիան կորցրեց իր արդեն երերուն աջակցությունը Կապիտոլյան բարձունքում։ Պատնեշը կոտրեց պատժամիջոցների մասին առաջարկությունների հոսքը՝ նոր թափ հաղորդելով Հայոց ցեղասպանության ճանաչման փորձերին։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժպտաց եւ թոթվեց ուսերը, երբ նրան հարցրեցին, հեշտացրեցի՞ն արդյոք Թրամփի գործողությունները ցեղասպանության ճանաչման ուղին։

Բանաձեւը դեռեւս բախվում է Սենատում հաղթական ընդունման դժվարին վերելքի հետ, սակայն այս հասարակ հաղթանակը սեյսմիկ առաջընթաց էր Վաշինգտոնի ինսայդերների դեմ, որոնք խոչընդոտում են այն, ինչը մարդկանց մեծ մասն ակնհայտ է համարում»։

Al-Monitor-ն այս բանաձեւի համատեքստում արժանին է մատուցում այս ուղղությամբ Քիմ Քարդաշյանի ջանքերին։ «Երկար տարիների ընթացքում Քարդաշյան-Ուեսթը, հիշելով իր հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին, հրապարակայնորեն պնդում էր, որ Միացյալ Նահանգները որպես ցեղասպանություն ճանաչեն 1,5 հայերի հանդեպ հաշվեհարդարը։ Սակայն այս քարոզչությունը նոր որակ ձեռք բերեց վերջին ամիսներին, երբ Քարդաշյանը այս հարցը քննարկում էր Հայաստանում բարձրագույն պաշտոնատար անձանց հետ դեմ առ դեմ հանդիպումներում, Կոնգրեսի անդամների հետ անձնական զրույցներում եւ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին ուղղված տեքստային հաղորդագրություններում։

Հուլիսին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նա ասել էր, թե վերջերս գրել է Քուշներին հայկական հարցի մասին։

Քարդաշյանը խոստացել էր այդ հարցը բարձրացնել Սպիտակ տուն այցի ժամանակ։ «Ես ուզում եմ դա իմ առաքելությունը դարձնել։ Հայրս կհպարտանար ինձնով»,- ասել էր նա։

Հոկտեմբերի սկզբին Հայաստան իր այցի ժամանակ նա բանավոր պայմանավորվածություններ էր ձեռք բերել քաղաքական առաջնորդների հետ, որպեսզի Հայաստանի կառավարության փաստարկները առաջ քաշի ԱՄՆ պաշտոնատար անձանց մոտ»։

CNN-ը նշում է, որ Ներկայացուցիչների պալատը ուժեղ հաղորդագրություն է ուղարկել թուրքական կառավարությանը՝ կապված ամերիկյան օրենսդիրների եւ Անկարայի միջեւ հարաբերությունների վատացման հետ։

«Ներկայացուցիչների պալատը առաջին անգան քվեարկեց երկկուսակցական հիմքով, որպեսզի ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Սա նշանակալի քաղաքական իրադարձություն է, քանի որ Թուրքիան պնդում է, թե զանգվածային սպանությունները ցեղասպանություն չեն եղել, եւ վիճարկում է զոհերի թիվը՝ մոտեցնելով այն 300 000-ին։

Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձեւը տասնամյակներ շարունակ գոյություն ուներ տարբեր ձեւերով, սակայն Կոնգրեսի երկու կուսակցությունների առաջնորդները խուսափում էին դրա ընդունումից՝ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի շահերի համար Թուրքիայի ռազմավարական նշանակության եւ ՆԱՏՕ-ին նրա անդամակցության պատճառով»

«Ցեղասպանության ճանաչման բանաձեւը ձեւականորեն Ներկայացուցիչների պալատ էր մտցվել դեռեւս հունվարին, սակայն ընդունվեց միայն այժմ՝ Թուրքիայի քաղաքականությունից դժգոհության, մասնավորապես՝ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ գործողությունների պատճառով»,- հայտնում է BBC-ն։

Եթե անցյալում ցեղասպանության ճանաչումը զոհաբերվում էր Թուրքիայի հանդեպ արտաքին քաղաքականության նկատառումներին, ապա այժմ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց դրա օգտին՝ նույն նկատառումներից ելնելով, կարծում է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ եւ բրիտանական Conciliation Resource կազմակերպության կովկասյան ծրագրի տնօրեն Լոուրենս Բրոերսը։

Սակայն Ամերիկայի կողմից ցեղասպանության ճանաչումը չի մոտեցնում վերջնական նպատակը՝ իր պատմությունը քննադատորեն գնահատելու Թուրքիայի պատրաստակամությունը։ Իսկ այսօրվա գեոքաղաքական համատեքստում բանաձեւը կարող է մեկնաբանվել որպես Թուրքիային պատժելու փորձ, հավելել է փորձագետը»։