Facebook-ը հայց է ներկայացրել իսրայելական ընկերության դեմ, որը WhatsApp-ը որպես լրտեսման միջոց է օգտագործել
Facebook ընկերությունը դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group ընկերության դեմ՝ նրան մեղադրելով WhatsApp-ը որպես լրտեսման միջոց օգտագործելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Որպես հայցվորներ հանդես են եկել Facebook-ը եւ նրան պատկանող WhatsApp ընկերությունը, որը վայրկենական հաղորդագրություններ ուղարկող նույնանուն հավելվածի օպերատորն է։ Հայցում ասվում է, որ NSO Group-ն այս տարվա ապրիլ-մայիս ժամանակահատվածում WhatsApp-ի սերվերներն ԱՄՆ-ում եւ այլ երկրներում օգտագործել է 1400 բջջային հեռախոսների եւ այլ սարքերի վնասաբեր ծրագրային ապահովում ուղարկելու համար։ Տվյալ ԾԱ-ն, ինչպես ընդգծում են հայցվորները, նախատեսված է «WhatsApp-ի որոշ օգտատերերին լրտեսելու», այդ թվում նրանց հաղորդագրություններին, զանգերի եւ գտնվելու մասին տեղեկատվությանը հասանելիություն ունենալու համար։ Մայիսին Facebook-ի եւ WhatsApp-ի մասնագետները գրանցել են NSO Group-ի այս գործունեությունը եւ դադարեցրել այն։
Ինչպես հետեւում է փաստաթղթից, NSO Group-ի աշխատակիցներն իրենք են օգտագործել նշված ԾԱ-ը, ինչպես նաեւ ներկայացրել են այն պատվիրատուներին։ Այն անձանց թվում, որոնց լրտեսել են, եղել են պաշտոնյաներ, լրագրողներ, իրավապահներ, փաստաբաններ, ինչպես նաեւ մարդիկ, որոնց նրանք այլախոհներ են համարել։ Կիբեռգրոհների ենթարկված սարքերի սեփականատերերն օգտվել են տարբեր երկրներում, այդ թվում՝ Բահրեյնում, ԱՄԷ-ում, Մեքսիկայում գրանցված հեռախոսահամարներից։ Այդ պետությունների պաշտոնյաները եղել են NSO Group-ի պատվիրատուները։
Հայցվորները դատարանին խնդրում են արգելք դնել NSO Group-ի գործունեության վրա։ Բացի այդ, նրանք ուզում են հասնել նրան, որ ընկերությունը վճարի WhatsApp-ին եւ Facebook-ին, ինչպես նաեւ այն կողմերին, որոնք դատարանի կողմից գործին առնչվող կհամարվեն։ Վճարման չափը չի նշվում։
Հայցում ասվում է, որ այս գործը մտնում է Կալիֆոռնիայի դատարանի իրավասության մեջ, քանի որ այդ ամերիկյան նահանգում են հիմնված Facebook ու WhatsApp ընկերությունները, որոնց վնաս է հասցվել NSO Group-ի գործողությունների հետեւանքով։ Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ WhatsApp հավելվածի օգտագործման պայմաններից մեկն այն է, որ նրա օգտատերերին հասցված վնասներին վերաբերող գործերը պետք է քննվեն այդ դատարանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց