«Սիրիայի հարցում ժամանակավոր սառեցում». ռուս փորձագետը գնահատել է Թուրքիայի հնարավոր պատասխանն ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Յուլյա Կուդրյաշովայի կարծիքով՝ Անկարան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը կարող է պատասխանել Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության ժամանակավոր սառեցմամբ, սակայն ամբողջությամբ այդ համագործակցությունն ընդհատել հնարավոր չէ, գրում է РИА Новости-ն:
«Ի՞նչ կարող ենք մենք սպասել այս ամենից: Քաղաքական հարաբերությունների ժամանակավոր սառեցում, այսինքն՝ Թուրքիան ժամանակավորապես կհրաժարվի Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցությունից, այս տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ ժամանակավորապես ոչ մի համագործակցություն լինել չի կարող: Հնարավոր է՝ մի քանի գործարքի սառեցում, չնայած այն ամենը, ինչը վերաբերում է տնտեսական պատժամիջոցներին և զենքի մատակարարման սառեցմանը, կախված է հենց ԱՄՆ-ից»,- նշել է Կուդրյաշովան:
Նրա խոսքով՝ Թուրքիան Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կդադարեցնի ոչ տևական ժամանակով:
«Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ամբողջովին բացառելն անհնար է, քանի որ ԱՄՆ-ն այնտեղ ծանրակշիռ խաղացող է, չնայած ռուս-թուրքական հուշագրից կրած քաղաքական կորուստներին»,- նշել է փորձագետը:
Կուդրյաշովան հավելել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախկինում էլ Օսմանյան կայսրության գործողությունները 20-րդ դարասկզբին որակել է որպես ցեղասպանություն:
«Արդյունքում այս ամենն անցնում է Կոնգրեսով և Կոնգրեսում էլ մարում է... Եթե վերցնենք նախորդ փորձը, նախորդ անգամ էլ դեսպանը կանչվել էր (Թուրքիայի ԱԳՆ): Եվ անցած անգամ էլ Թուրքիան ժամանակավորապես սառեցրեց ռազմական գծով հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և հրաժարվեց ամերիկյան զենք գնելուց: Բայց դա նախորդ փորձն էր, իսկ հիմա ինչ կատարվում է, կապված է Սիրիայի հարցով հուշագրի հետ և Թուրքիայի՝ ամերիկյան գծին չհետևելու հետ»,- նշել է Կուդրյաշովան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի