Աշխարհաքաղաքական շահերի դեմ չընկրկելու. Աշոտ Ղուլյան
Ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների մի քանի սերունդների համար երկար սպասված իրադարձություն էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձեւը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ողջունելով բանաձեւի ընդունումը:
Նա նաեւ ընդգծել է. «Բանաձեւ, որի հաջողության համար տարիներով հետեւողական ջանքեր են ներդրվել ամերիկահայ համայնքի կողմից եւ ոչ միայն երեկ։ Աշխարհաքաղաքական շահերի դեմ չընկրկելու եւ նահանգ առ նահանգ առաջ գնալու մարտավարությունը չէր կարող չհաջողել։
Երկկուսակցական այս նախաձեռնությունը հստակ ուղերձ է աշխարհին, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչումը վեր է քաղաքական շահարկումներից. դրանք պետք է դատապարտվեն՝ նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար։
Երախտագիտություն եմ հայտնում բանաձեւի հեղինակ, հայ ժողովրդի լավագույն բարեկամ կոնգրեսական Ադամ Շիֆին, համահեղինակներին, արդարությանը կողմ քվեարկած բոլոր 405 կոնգրեսականներին՝ կեղծիքի եւ ժխտման դուռը փակելու եւ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար։
Շնորհակալություն եմ հայտնում նաեւ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի եւ Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուներին, հայ համայնքին՝ համախմբվելու եւ համահայկական օրակարգի հարցերն առաջ տանելու համար։ Միասին դեռ շատ անելիքներ ունենք։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան