ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին
Երեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծին՝ Սիրիայում ռազմական գործողության, ինչպես նաեւ ռուսական Ս-400 համակարգեր գնելու պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«H.R. 4695-ի քվեարկությունն անցավ 403 կողմով, 16 դեմով»,- հաղորդվում է պալատի Twitter-յան էջում:
Օրինագծի համաձայն՝ այն պատճառով, որ Թուրքիան Սիրիա զորք է մտցրել եւ ռուսական ռազմական տեխնիկա է ձեռք բերել, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել թուրք բարձրաստիճան անձանց դեմ, ներառյալ պաշտպանության նախարարի, արգելափակել թուրք պաշտոնյաների ակտիվները եւ պատժամիջոցներ սահմանել թուրքական բանկերի դեմ՝ Halk Bankasi-ի կամ Halkbank-ի:
Փաստաթղթով նաեւ հանձնարարվում է հետագա քննարկման համար Կոնգրես տվյալներ ներկայացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ընտանիքի ԱՄՆ-ում ունեցած ակտիվների մասին:
Փաստաթուղթն այժմ պետք է ընդունի Սենատը: Դրանից հետո ստորագրելու համար այն կուղարկվի ԱՄՆ նախագահին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց