Facebook-ը, Google-ը եւ Twitter-ը պետք է ավելի շատ ջանք գործադրեն ֆեյքերի դեմ պայքարի համար. Եվրահանձնաժողով
Facebook-ը, Google-ը եւ Twitter-ը պետք է ավելի շատ ջանք գործադրեն ֆեյք նորությունների դեմ պայքարի համար, հակառակ դեպքում նրանք կարող են բախվել նորմատիվ ակտերի։ Այս մասին ասել է Եվրահանձնաժողովը, տեղեկացնում է Reuters-ը։
Ներկայում ԵՀ-ը մշակում է դրույթներ, որոնք հայտնի են որպես Թվային ծառայությունների մասին օրենք, որը պատասխանատվության եւ անվտանգության կանոններ կսահմանի թվային հարթակների, ծառայությունների եւ արտադրանքի համար։ Այս քայլն արդեն մտահոգություններ է առաջացրել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունում։
«Մասշտաբային ավտոմատացված քարոզչությունը եւ ապատեղեկատվությունը շարունակվում են, եւ բոլոր ոլորտներում պետք է էլ ավելի շատ աշխատանք կատարել։ Մենք չենք կարող դա ընդունել որպես նոր նորմալ մակարդակ»,- ասել են ԵՄ արդարադատության հանձնակատար Վերա Ջուրովան, ԵՄ Անվտանգության խորհրդի ղեկավար Ջուլիան Քինգը եւ ԵՄ թվային տեխնոլոգիաների հանձնակատար Մարիա Գաբրիելը։
Նրանք ընկերություններին կոչ են արել համագործակցել անկախ մարմինների հետ։ Հանձնաժողովի կողմից վարձված անկախ խորհրդականն իր գնահատականը կհրապարակի հաջորդ տարեսկզբին, ինչից հետո կանցկացվի ԵՀ սեփական հետազոտություն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց