Ժիրինովսկին ասել է՝ որն է մարդկությանը սպառնացող վտանգի աղբյուրը
Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին մարդկությանը սպառնացող վտանգի աղբյուր է համարում ֆանատիկ մարդկանց: Այս մասին Ժիրինովսկին գրել է Թելեգրամի իր ալիքում:
Ժիրինովսկին հայտարարել է, որ այսօրվա երիտասարդները, ոգեշնչված 16-ամյա շվեդ ակտիվիստուհի Գրետա Տունբերգի օրինակով, խոսում են գլոբալ տաքացումը կանխելու մեթոդների մասին, սակայն դրանք կարող են հանգեցնել մարդկության մի մասի ոչնչացմանը:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը կարծում է, որ արտադրության սահմանափակումը քաղց է ծնելու, ապրանքների և էներգիայի անբավարարություն: Ժիրինովսկու կարծիքով՝ նման համոզմունքներ ունեցող մարդկանց օգտագործում են՝ մարդկությանը հարված հասցնելու համար. նույն նպատակով էլ օգտագործվում է մարդու իրավունքների պաշտպանությունը և բռնության դեմ պայքարը:
«Դրանք շատ ճիշտ մտքեր են, շատ գեղեցիկ են հնչում, սակայն լայնամասշտաբ արշավների նպատակը մարդկությանը հարված հասցնելն է, ծնելիությունը նվազեցնելը, մոլորակի բնակչության կրճատումը»,- ասել է Ժիրինովսկին:
Քաղաքական գործիչը հավելել է, որ շահագրգիռ անձինք պատրաստ են մոլորակի բնակչությունը նվազեցնել մինչև 500 միլիոնի, որպեսզի իրականություն դարձնեն իրենց քաղաքական հավակնությունները, քանի որ փոքրաթիվ մարդկանց հեշտ է կառավարելը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց