Տղամարդը ողջ գիշեր կախված է մնացել 90 մետր բարձրությամբ ծխնելույզից
Անգլիայում տղամարդը գիշերվանից կախված է մնացել 90 մետր բարձրություն ունեցող արդյունաբերական ծխնելույզից: Ինչպես հայտնում է CNN-ը, նրան օգնության են ժամանել արտակարգ ծառայության աշխատակիցները:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քարլայլ քաղաքում, որտեղ գտնվող Dixon ընկերության արտադրամասի ծխնելույզի գագաթին տղամարդը հայտնվել է տեղի ժամանակով 02:20-ին:
Հաղորդվում է, որ նախքան ոստիկանության ժամանումը բղավոցներ են լսվել: Ավելի ուշ սոցցանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է տղամարդն օգնության սպասում՝ ոտքից կախված լինելով ծխնելույզի գագաթից:
Փրկարարները որոշել են ուղղաթիռով մոտենալ և փորձել օգնել բրիտանացուն: Ոստիկանությունը փակել է մոտակա փողոցներն ու հանրությանը նախազգուշացրել հեռու մնալ այդ տարածքից:
Աղբյուրը նշում է, որ հայտնի չէ, թե երբ և ինչպես է նա հայտնվել ծխնելույզի գագաթին, որը 19-րդ դարի նախկին տեքստիլ գործարանի կառույցի մի մասն է կազմում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց