Բեն Աֆլեքին տեսել են Լոս Անջելեսում՝ հարբած և գանգի դիմակով
Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքին նկատել են Լոս Անջելեսի փողոցներից մեկում ՝ հարբած վիճակում: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ՝ հայտնում է TMZ պորտալը:
Ըստ աղբյուրի՝ դերասանը գանգի դիմակով մասնակցել է Հելոուինին նվիրված երեկույթին: Դրանից հետո Աֆլեքը հարբած դուրս է եկել երթևեկելի գոտի և հազիվ է կարողացել պահել հավասարակշռությունը, որպեսզի չընկնի գետնին: Բացի այդ, Աֆլեքին այդ գիշեր նկատել են նաև խաղատանը, որտեղ նրան հաջողվել է 1500 դոլար շահել:
2018-ին դերասանն ալկոհոլային կախվածության բուժումից մի քանի ամիս անց կրկին հայտնվել էր վերականգնողական կենտրոնում:
Բեն Աֆլեքն ալկոհոլային կախվածության դեմ պայքարում է 2001 թվականից:
Դերասան Բեն Աֆլեքը և դերասանուհի Ջենիֆեր Գարներն ամուսնալուծվել են 2015-ի հունիսին, սակայն նախկին ամուսինները պայմանավորվել են միասին մեծացնել իրենց երեք երեխաներին: Լրատվամիջոցները գրում էին, որ զույգը բաժանվել է Աֆլեքի՝ ալկոհոլի և խաղային հակումների պատճառով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց