Կրեմլը զգուշությամբ է արձագանքել ԻՊ-ի ղեկավարի վնասազերծման մասին ԱՄՆ-ի հավաստիացումներին
Կրեմլը ենթադրում է, որ կարելի է խոսել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուրջ ներդրման մասին, եթե հաստատեն ամերիկացիների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքրա Ալ Բաղդադիի վնասազերծման մասին տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը լրագրողներին ասել է, որ «եթե իրոք հաստատվի Ալ Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկատվությունը, ապա, ընդհանուր առմամբ, կարելի է խոսել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Միացյալ Նահանգների նախագահի լուրջ ներդրման մասին։ Կրեմլի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ նորությունն ինքնին չի կարող ռուսական իշխանությունների մոտ բացասական արձագանք առաջացնել։
Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իդլիբում հատուկ գործողության արդյունքում Աբու Բաքրա Ալ Բաղդադիի վնասազերծման մասին։ Թրամփը համագործակցության համար շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային եւ թուրքիային։ ՌԴ ՊՆ-ում հայտնել էին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց