Իրաքում բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների թիվը հասել է 74-ի
Բաղդադում եւ Իրաքի մի քանի նահանգներում 74 մարդ Է զոհվել անցած ուրբաթ օրվանից շարունակվող ցույցերի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովին:
Նրա տեղեկությունների համաձայն, բողոքի ակցիաների ընթացքում տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել շուրջ 3600 մարդ: Ավելի վաղ հանձնաժողովը հայտնել Էր 63 զոհվածի եւ շուրջ 2600 տուժածի մասին: Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ելույթներ են սկսել: Բաղդադում, ինչպես նաեւ հարավային ու հյուսիսային նահանգներում մարդիկ պահանջում Էին կառավարության հրաժարականը:
Սկսված խաղաղ հանրահավաքներն արագորեն կատաղի ընդհարումների են վերածվել ոստիկանների ու զինծառայողների հետ: Մեկշաբաթյա անդորրից հետո անցած ուրբաթ օրը ցույցերը վերսկսվել են ինչպես Բաղդադում, այնպես Էլ երկրի կենտրոնական ու հարավային մասերի մի շարք նահանգներում, ոորնք բնակեցված են առավելապես շիաներով: Ակցիաների մասնակիցները բողոքում են կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ իշխանության մարմիններում տիրող կոռուպցիայի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց