Ղազախստանում կանխել են ավելի քան 240 կիլոգրամ ուրանի խտանյութի վաճառքը
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները կանխել են ավելի քան 240 կիլոգրամ ուրանի խտանյութի իրացման փորձը: Ուրանը գողացված է եղել արդյունաբերական ձեռնարկությունից, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Անվտանգության կոմիտեի մամուլի ծառայության հայտարարությանը:
Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է հանցավոր խմբավորման 4 անդամ, նրանք մեղադրվում են «Ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների և միջուկային նյութերի ապօրինի շրջանառություն» հոդվածով:
Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի եզրակացության համաձայն՝ ուրանի տվյալ խտանյութը վտանգավոր ռադիոակտիվ նյութ է համարվում, որի ճառագայթման մակարդակը գերազանցում է թույլատրելի սահմանը և մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար:
Ըստ քննչական մարմինների տվյալների՝ չարագործները ռադիոակտիվ նյութը գողացել են վանադիումի արդյունահանմամբ զբաղվող գործարանից:
Գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց