Սոֆի Վիլմեսն առաջին կինն է, որը զբաղեցրել է Բելգիայի վարչապետի պաշտոնը
Բելգիացի քաղաքական գործիչ Սոֆի Վիլմեսը նշանակվել է որպես թագավորության վարչապետի պաշտոնակատար: Այդ մասին հայտարարությունը տեղադրվել է կիրակի Թագավորական պալատի թվիթերյան էջում: Նա առաջին կինն է, որը ստանձնել է Բելգիայի վարչապետի պաշտոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սոֆի Վիլմեսին ընդունել են Բրյուսելի Թագավորական պալատում: Նա նշանակվել է վարչապետի պաշտոնում»,-ասվում է հայտարարության մեջ: AFP-ը պարզաբանում է, որ Վիլմեսը նշանակվել է որպես Բելգիայի վարչապետի պաշտոնակատար:
Ավելի վաղ 44-ամյա Սոֆի Վիլմեսը զբաղեցրել է Բելգիայի ֆինանսների նախարարի պաշտոնը: Այժմ վարչապետի պաշտոնում նա կփոխարինի Եվրախորհրդի ապագա ղեկավար Շառլ Միշելին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց