Արգենտինայում համընդհանուր ընտրություններ են անցկացվում
Արգենտինայում մեկնարկել է քվեարկությունը նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 08:00-ին (երևանյան 15:00) և կավարտվեն 18:00-ին (երևանյան 01:00)
Բարձրագույն պետական պաշտոնին հավակնում է վեց թեկնածու: Հիմնական պայքարը կծավալվի երկրի ներկայիս ղեկավար Մաուրիսիո Մակրիի և ընդդիմադիր առաջնորդ, նախկին վարչապետ Ալբերտո Ֆերնանդեսի հետ:
Երկրի ղեկավարից բացի արգենտինացիներն այսօր ընտրում են Կոնգրեսի 24 սենատորի և 130 պատգամավորի: Ինչպես ակնկալվում է, նախնական արդյունքները կհրապարակվեն տեղի ժամանակով երեկոյան: Քվեարկությունը պարտադիր է համարվում Արգենտինայի 16 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար:
Առաջին տուրում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է ստանա ընտրողների ձայների 45 կամ 40 տոկոսը, եթե մոտ կանգնած մրցակցից առաջ անցնի առնվազն 10 տոկոսով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց