Ամերիկահայ ուսանողուհին 76 կգ նիհարել է՝ վախենալով հակառակ դեպքում չգտնել իր կյանքի սիրուն
Կալիֆոռնիայի բնակիչ Թինա Մինասյանը բավականին բարդ ճանապարհ է անցել՝ նիհարելով 76 կգ: Այս մասին տեղեկացնում է Life.ru կայքը: Թինան նիհարողներին խորհուրդ է տալիս չմոռանալ այն մասին, ինչի մասին իրենք երազում էին սկզբում: Իսկ ամերիկուհին սկսել է մոդայի ոլորտում աշխատելուց, սակայն բարդույթներն ու անվստահությունը նրան խանգարում էին: Չնայած նրան, որ նա կենսուրախ էր շրջապատում:
«Երբ ես շատ գեր էի, ես զարմանալիորեն շփվող էի, բայց ներքուստ՝ շատ տխուր: Ես որոշեցի ամեն ինչ սկսել սկզբից՝ Նյու-Յորքում, և այլևս հայտնի չլինել որպես «թմբլիկ»,-նշել է Թինան:
Մի պահ, երբ աղջկա քաշը հասել էր արդեն 140 կգ-ի, նա որոշել է փոխել իր կյանքը: Եվ քոլեջից բացի՝ այլ կարևոր պատճառներ էլ կային դրա համար. հարազատներն սկսել էին անհանգստանալ նրա առողջությամբ, բացի այդ, ինքն էլ վախեցել էր, որ եթե ոչինչ չանի, չի կարողանա գտնել իր կյանքի սիրուն:
«Շատ պատճառներ կային նիհարելու համար: Իմ ծնողներն ու քույրը շատ էին անհանգստանում իմ առողջության համար, իմ հոգեկան վիճակն ավելի էր վատանում ինքս իմ նկատմամբ ատելությունից: Ես մտածում էի, որ այլևս չեմ կարողանա գտնել իմ սիրուն, եթե չնիհարեմ»-պատմել է Թինան:
Արդյունքում Թինան անցավ առողջ ապրելակերպի, սննդում բացառեց ածխաջրերը, ավելացրեց սպիտակուցները: Արդպիսով Թինան նիհարեց 76 կիլոգրամ և չի պատրաստվում դադարեցնել զբաղվել իրենով:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի