Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել է նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (լուսանկարներ)
Իսպանիայի Գրանադա նահանգում գտնվող մարմարե դամբարանը դարձել է տեսարժան վայրերից մեկը, ուր բազմաթիվ այցելուներ են գալիս: Այս վայրը դարձել է Պինոս Պուենտե փոքր քաղաքի այցեքարտերից մեկը:
Ինչպես հաղորդում է Oddity central-ը, այնտեղ հուղարկավորված է բեռնատարներ առևանգելով տխրահռչակ համբավ ձեռք բերած տղամարդը, որի գերեզմանն արտառոց է դարձել երկու բրոնզե քանդակների շնորհիվ: Դրանք իր և Audi Q5 մեքենայի՝ իրական չափսերով պատրաստված քանդակներն են: Նշվում է, որ նա հենց այդ մեքենան է օգտագործել առևանգումների ժամանակ:
Անտոնիոյին, որը հայտնի է «Էլ Տոնտո» («հիմար») մականունով, հաճախ անվանում էին նաև «Բեռնատարների ծովահեն»: Նա Գրանադայի պատմության ամենահայտնի հանցագործներից է եղել, որը միլիոններ է կուտակել բեռնատարներ գողանալով և վաճառելով:
Էլ Տոնտոն մահացել է անցյալ տարի՝ 46 տարեկանում՝ ձերբակալվելուց կարճ ժամանակ անց: Նրա գերեզմանոցի մասին լուրերը ևս սկսեցին տարացվել անցյալ տարի: Այնտեղ կարելի է տեսնել «մայրուղիների ծովահենի» մեծ արձանը՝ նստած մարմարե աստիճաններին: Քանդակի վրա արտացոլվել են նաև նրա շքեղ ապրելակերպը հուշող աքսեսուարները՝ թանկարժեք ժամացույցը, թևնոցը, մատանիները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց