Տղամարդը 61 տարի անց իր տնօրենին է վերադարձրել 14 դոլար պարտքը՝ ամեն ինչ բացատրելով հուզիչ նամակում (լուսանկարներ)
ԱՄՆ Այովա նահանգի ավտոմեքենաների վաճառքի սրահի սեփականատեր Բրայան Բարին օրերից մի օր տարօրինակ ծրար է ստացել: Նամակը հասցեագրված է եղել իր պապին, իսկ ծրարի վրա գրված է եղել՝ «Հանձնել միայն սեփականատիրոջը»: Նա բացել է ծրարը և գտել 20 դոլար և մի նամակ, Life.ru-ի փոխանցմամբ՝ գրում է Bored Panda-ն:
«Հարգելի սըր (Վինսենթ, Ռոբերտ կամ Ուիլյամ) Բարրի, 1950-ականներին, երբ ես դեռ դպրոցական էի, աշխատում էի ձեր սրահում՝ մաքրում էի բակը, անհրաժեշտ իրեր էի տեղափոխում և այլն: Դուք նույնիսկ ինձ թույլ էիք տվել վարել ձեր հին Ֆորդը: Մի անգամ ինձ կանչեցին քոլեջում երգելու, և դուք ինձ փող տվեցիք նոր վերնաշապիկ և կոշիկ գնելու համար, քանի որ իմ ունեցածը շատ վատն էր: Հետագայում ես մարեցի պարտքի մի մասը, սակայն 14 դոլար այդպես էլ չգտնվեց»,- գրել է Բոբ Բրեդլին:
Ստորև Բոբը նշել է, որ նա արդեն 79 տարեկան է, սրտի և թոքերի հետ կապված խնդիրներ ունի, իսկ վերջերս նաև սրտի կաթված է տարել: Նա ասել է, որ չէր կարող կյանքից հեռանալ՝ առանց պարտքերը վերադարձնելու, և ահա ուղարկել է 20 դոլարը հին պարտքը մարելու համար՝ գումարած տոկոսները: Նամակը հուզել է ավտոսրահի սեփանականատիրոջը, և նա սկսել է փնտրել Բոբին:
«Ողջույն Բոբ, մենք ստացանք ձեր նամակը և շատ ուրախ ենք, որ նման մարդիկ դեռ կան այս աշխարհում: Մենք հաշվարկեցինք, որ դուք սրահում պետք է աշխատած լինեք 1958 թվականին, այնպես չէ՞: Մարդիկ, ում դիմել եք, ցավոք, արդեն մահացած են, նրանք իմ պապերն են: Բայց մենք շատ կցանկանայինք տեսնել ձեզ»,- պատասխան նամակում գրել է Բրայան Բարին:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են