Սորոսը նշել է, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ում է աջակցում
Ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը աջակցություն է հայտնել Մասսաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորոնի թեկնածությանը ԱՄՆ նախագահի պաշտոնում 2020 թվականին: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
«Բաց հասարակություն» ՀԿ-ի հիմնադիրը հայտարարել է, որ Ուորոնը «լավ քաղաքական գործիչ է, որը կարող է հաղթանակ տանել»:
«Ես տվյալ դեպքում չեմ արտահայտում հանրային կարծիք, սակայն ես հավատում եմ, որ Ուորոնը ամենաորակավորված թեկնածուն է նախագահական ընտրությունների համար»-նշել է Սորոսը:
Մասնավորապես բիզնեսմենը հայտարարել է, որ աջակցում է հարուստների հարկերի բարձրացման գաղափարին, որը Ուորոնի հիմնական խոստումներից է:
Միաժամանակ Սորոսը խոստացել է, որ կհաշտվի ժողովրդի ցանկացած ընտրության հետ: Նա նշել է նաև, որ գործող նախարար Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը մեծ վնաս է հասցնում ԱՄՆ-ին: Սորոսը խոսելով Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին, ասել է, որ դա կործանարար քայլ էր:
Հոկտեմբերի 24-ին հայտարարվել էր, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը վարկանիշով բավական առաջ է դեմոկրատների մյուս թեկնածուներից: 2020 թվականի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի թեկնածության օգտին պատրաստ են քվեարկել դեմոկրատների 34%-ը, Ուորոնի օգտին՝ 19%-ը, իսկ սենատոր Բերնի Սանդերսի օգտին՝ 16%-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց