Կատալոնիայի քաղաքապետերը Մադրիդին կոչ են արել տարածաշրջանին տրամադրել ինքնորոշման իրավունք
Կատալոնիայի քաղաքների մեծ մասի քաղաքապետերը Իսպանիայի իշխանություններին կոչ են արել տարածաշրջանին սեփական ապագան որոշելու իրավունք տրամադրել, տեղեկացնում է Reuters-ը։
Կատալոնիայի 814 քաղաքների քաղաքապետերը հավաքվել են տարածաշրջանային կառավարության գլխավոր գրասենյակում. նրանց առաջնորդ Կուիմ Տորան պաշտոնական ուղերձ է ներկայացրել մի շարք կոչերով։ Մասնավորապես, փաստաթղթում ասվում է քաղբանտարկյալների ազատ արձակման, երկխոսության անցկացման եւ ինքնորոշման իրավունքի տրամադրման անհրաժեշտության մասին։
Փաստաթուղթը մեջբերվել է քաղաքացիների ներկայությամբ, որոնք հավաքվել են Բարսելոնայում բողոքի քայլերթին։
Կատալոնիայի մայրաքաղաքը երկրորդ շաբաթն է՝ ցնցվում է բողոքի ակցիաներից ինը քաղաքական գործիչներին եւ ակտիվիստներին բանտարկելուց հետո, որոնք հսկայական դեր են խաղացել 2017 թվականին տարածաշրջանի անկախություն ստանալու փորձում, ինչը Իսպանիայի դատարանն անօրինական է համարել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց