ԱՄՆ սենատորները պահանջում են ուսումնասիրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ֆոսֆորային ռումբեր կիրառելու մասին լուրերը
ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող սենատորները պահանջում են պետքարտուղար Մայք Պոմպեոյից հետաքննել Թուրքիայի դերը Սիրիայի հյուսիսում սպիտակ ֆոսֆորով զենքեր օգտագործելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Foreign Policy-ն:
Քրիս Վան Հոլլենը (դեմոկրատ սենատոր՝ Մերիլենդ նահանգից), Պատրիկ Լիհին (դեմոկրատ՝ Վերմոնտ նահանգից), Ռիչարդ Բլյումենտալը (դեմոկրատ՝ Կոնեկտիկուտ նահանգից) և Մարշա Բլեկբերնը (հանրապետական՝ Թենեսի նահանգից) համապատասխան նամակ են ուղարկել պետքարտուղարին` պահանջելով պատասխան ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը:
Սենատորները պահանջում են պարզել, թե ինչպես կարող էր սպիտակ ֆոսֆորով զինամթերքը հայտնվել թուրք զինվորականների մոտ, հանդիսանում է արդյոք դրանց կիրառումը միջազգային իրավունքի խախտում, և եթե այո, ապա ինչպես է ԱՄՆ-ն արձագանքելու այդ փաստին:
Սենատորները ցանկանում են նաև իմանալ՝ արդյոք սպիտակ ֆոսֆոր օգտագործելու որոշումը պատկանել է թուրքական բանակի ղեկավարությանը, թե նրանք գործել են պետության ղեկավարության հրամանով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի