Բելառուսում 8 ամսական երեխային դաժանորեն սպանած մարդուն գնդակահարություն է նշանակվել
Բելառուսի Բրեստի մարզի մարզային դատարանը հրապարակել է Լունինեց քաղաքում 8 ամսական երեխայի դաժան սպանության գործով վճիռը, հայտնում է belta.by-ն:
Սպանությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա աշնանը: Մեղադրյալները երեխայի 26-ամյա մայրն ու նրա 48-ամյա ծանոթն էին: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքների բոլոր կետերով: Մարդասպան մորը դատապարտել են 25 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում պատիժը կրելով, տղամարդուն նշանակվել է մահապատիժ՝ գնդակահարություն:
Վճիռն ուժի մեջ չի մտել, այն կարող է բողոքարկվել:
Ողբերգությունը տեղի էր ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 27-ին: Քննության տվյալների համաձայն՝ Լունինեց քաղաքի 28-ամյա բնակիչը, տուն վերադառնալով, իր մեկ տարեկանը չբոլորած դստերը դաժանորեն սպանված էր հայտնաբերել: Այդ ժամանակ տանն էին եղել նրա կինն ու ընտանիքի ծանոթը, որոնք հարբած են եղել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց