«Հիսուսը փրկում է» մարզաշապիկով վազորդին սրտի կաթվածից փրկել է Հիսուս անունով մարդը
Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում հոկտեմբերի սկզբին տեղի են ունեցել Twin Cities Marathon անվամբ մարաթոնյան վազքի մրցումները: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
Մարաթոնի մասնակիցներից 25-ամյա Թայլեր Մունը մրցումներին ներկայացել է մարզաշապիկով, որի վրա գրված է եղել «Հիսուսը փրկում է»: Մունը նշել է, որ այդպիսի գրառմամբ մարզաշապիկն ընտրել է՝ ընդգծելու համար իր պատկանելիությունը քրիստոնեությանը:
Մարաթոնի ընթացքում Մունն ուշաթափվել է, նա սրտի կաթված է ունեցել: Մարաթոնի մասնակիցներից մեկը՝ Հիսուս Բուենոն (Jesus Bueno), որը բժշկական կրթություն ունի, սկսել է սրտի մերսում անել և արհեստական շնչառություն տալ Մունին: Բուենոն 10 րոպե պահպանել է Մունի սրտի աշխատանքը, մինչև դեպքի վայր ժամանած բժիշկները սարքերի օգնությամբ կարողացել են վերականգնել Մունի սրտի բնականոն աշխատանքը:
Ներկայում Մունը շարունակում է ապաքինվել: Նա հայտարարել է, որ իր վերնաշապիկի գրությունը «մարգարեական էր», և նա մտադիր է մասնակցել 2020 թվականի մարաթոնին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց