Գերմանիայում մահվան դեպքերից հետո 320 տոննա երշիկեղեն կոչնչացնեն
Գերմանիայի իշխանությունները վճարել են Wilke ընկերության 320 տոննա երշիկի ու այլ տեսակի արտադրանքի ոչնչացման համար, որի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է 3 մարդ: Այդ գործընթացի համար հատկացվել է մոտ 100 000 եվրո, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Հեսսենի երկրամասի իշխանություններին հղումով:
Հոկտեմբերի սկզբին Wilke-ի գործարանի աշխատանքը դադարեցվել էր իրավապահների կողմից, երշիկեղենի մեջ հայտնաբերվել էին լիստերիոզի բակտերիաներ: Քննությունը կարծում է, որ 3 մարդ մահացել, իսկ 37-ը տուժել էր վարակված արտադրանքն օգտագործելուց հետո:
Ընկերությունը հայտարարել է սնանկության մասին:
Նշվում է, որ արտադրանքի ոչնչացման գործընթացը կտևի 2 շաբաթ: Փաթեթավորված ապրանքը կայրվի, իսկ այն արտադրանքը, որը փաթեթավորված չէ, կփոխանցվի հատուկ հաստատությունների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց