Էրդողանը պահանջում է հանձնել քուրդ հրամանատարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է Անկարային հանձնի «Սիրիական դեմոկրատական ուժեր» դաշինքի հրամանատար Մազլում Աբդիին, փոխանցում է DW-ն
Էրդողանն Աբդիին «ահաբեկիչ» է անվանել, որը կապված է Քրդական աշխատավորական կուսակցության հետ: Ազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան նրան է համարում 2008 թվականին Թուրքիայի հարավ-արեւելքում հարձակման պատասխանատու, որի հետեւանքով զոհվել էր 17 զինվոր:
Դրանից բացի, Թուրքիան քննադատել է մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ին, որ Աբդիին դիտարկել են որպես օրինական քաղաքական անձ: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կսկսի Աբդիի արտահանձնման հայց պատրաստելու գործընթացը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին իր թվիթերյան էջում նշել է, որ ինքը գոհ է եղել Աբդիի հետ զրույցից: «Ինձ իսկապես դուր եկավ գեներալ Մազլում Աբդիի հետ զրույցը: Նա գնահատում է մեր արածը, ես էլ գնահատում եմ քրդերի արածը: Հնարավոր է՝ եկել է ժամանակը, որ քրդերն ուղեւորվեն նավթային շրջան»,- գրել է Թրամփը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց