Google-ի աշխատակիցներն ընկերության ղեկավարությանն իրենց հետեւելու մեջ են մեղադրել
Google-ի աշխատակիցներն ընկերության ղեկավարությանը մեղադրել են այն բանում, որ նա ստեղծել է հետեւելու սարք, հայտնում է Forbes-ը՝ հղում կատարելով Bloomberg-ին։
Խոսքը Google Chrome-ի համար հավելվածի մասին է, այն կարելի է օգտագործել ցույցեր կազմակերպելու կամ իրենց աշխատանքային իրավունքները քննարկելու աշխատակիցների փորձերին հետեւելու համար։
Հավելվածի ներդրման հետ կապված մտավախությունների մասին Google-ի աշխատակիցներից մեկը նկարագրել է իր զեկույցում, որը գործակալությունն ուսումնասիրել է։ Bloomberg-ը նաեւ զրուցել է ընկերության երեք աշխատակիցների հետ, որոնք ցանկացել են անհայտ մնալ, քանի որ տեղեկատվությունը մամուլին հայտնելու իրավունք չունեն։
Հավելվածը ավտոմատ կերպով հայտնում է այն աշխատակիցների մասին, ովքեր իրենց օրացույցում նշել են իրադարձություն, որը նախատեսում է ավելի քան 10 սենյակի օգտագործում կամ ավելի քան 100 մարդու մասնակցություն, ասվում է զեկույցում։ Առավել ակնհայտ բացատրությունը «կազմակերպված հանդես գալու աշխատակիցների փորձերի մասին անհապաղ իմանալու ղեկավարության ցանկությունն է», գրում է հեղինակը։
Զեկույցում նշվում է, որ գործիքը ծրագրվում էր ներդնել հոկտեմբերի վերջին, սակայն ընկերության երկու աշխատակիցներ, որոնք աշխատում են Կալիֆոռնիայում, գործակալությանը հայտնել են, որ հավելվածն այս շաբաթ արդեն տեղադրվել է իրենց համակարգիչներում։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի