Կրեմլից մեկնաբանել են Պուտինի ժառանգորդի հարցը
Կրեմլում հիմա չեն մտածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժառանգորդի մասին, լարված աշխատանք է ընթանում, ընտրություններին դեռեւս շատ ժամանակ կա, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դուք միանգամայն ճիշտ ասացիք, որ մինչեւ նախագահական ընտրությունները դեռեւս շատ ժամանակ կա: Մենք ձեզ հետ միասին հիմա նախագահական շրջափուլի նախնական փուլում ենք: Ուստի հիմա այդ մասին ոչ ոք չի մտածում, հիմա բոլորը զբաղված են լարված աշխատանքով, որի վկաներն եք նաեւ դուք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հիմա Պուտինի քանի՞ հնարավոր ժառանգորդ կա՝ հաշվի առնելով, որ մինչեւ նախագահական լիազորությունների ժամկետի լրանալը դեռ շատ ժամանակ կա:
Ի պատասխան հարցին՝ ՌԴ նախագահն անձամբ իր համար դիտարկո՞ւմ է տարիքային շեմ, որը «կատարյալ» կլինի դադարելու իր գործունեությամբ զբաղվել, Պեսկովն ասել է. «Նախագահի աշխատանքը Սահմանադրությամբ է կանոնակարգվում»:
«Ո՛չ: Նրա տեսլականը Սահմանադրությանը հետեւելն է: Դուք հրաշալի ծանոթ եք հիմնական օրենքի համապատասխան հոդվածներին»,- հավելել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց