Եվրոպացի պատգամավորները Ֆեդերիկա Մոգերինիին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները
Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խումբը Եվրամիության ղեկավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները հոկտեմբերի 19-20-ին Բաքվում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանության զանգվածային բռնությունից եւ անկարգություններին ներգրավվածության մասին ԵՄ առաքելության հասցեին հնչեցված մեղադրանքներից հետո, հաղորդում է contact.az-ը:
Այդ կապակցությամբ խմբի արտասահմանյան գործերով փոխնախագահ Քաթի Փիրին ասել է. «Բռնության վերջին դեպքը հերթական անգամ ապացուցեց, որ Ալիեւի ռեժիմը արհամարհում է խոսքի, հավաքների ազատության սահմանդրական իրավունքն ու երկրի միջազգային պարտավորությունները: Կին ակտիվիստների նկատմամբ ճնշումները բացահայտում են գենդերային հավասարություն հռչակած Ադրբեջանի կառավարության կեծավորությունը»:
Եվրախորհրդարանի մեկ այլ ներկայացուցիչ հավելել է. «Մենք Բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին եւ Եվրահանձնաժողովին կոչ ենք անում դադարեցնել ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունն ամբողջությամբ չի իրականացրել իր պարտավորությունները: Ադրբեջանի իշխանությունները վերջապես պետք է հարգեն հավաքների ազատությունը, ազատ արձակեն բոլոր խաղաղ ցուցարարներին, իրավապաշտպաններին կամ քաղբանտարկյալներին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց