Ուկրաինայի առաջին տիկինը Ճապոնիա կատարած այցի ընթացքում խախտել է էթիկայի կանոնները
Instagram սոցցանցի օգտատերերը քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը՝ Ելենա Զելենսկայային, Ճապոնիա կատարած այցի ընթացքում էթիկայի կանոնները խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է Газета.ru-ն:
Ելենա և Վլադիմիր Զելենսկիները մասնակցել են ընդունելությանը՝ ի պատիվ Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի: Հանդիսավոր միջոցառման համար Ուկրաինայի առաջին տիկինն ընտրել է կիտրոնագույն զգեստ և նույն գույնի ձեռնոցներ:
Տեսնելով լուսանկարն Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական էջում՝ հետևորդները մեղադրել են քաղաքական գործչի կնոջը երկրի ավանդույթներն անարգելու համար՝ հիշեցնելով, որ միայն կայսերական ընտանիքի անդամները կարող են տոնակատարությունների ժամանակ այս գույնի հագուստ կրել:
Համացանցի օգտատերերից շատերը քննադատել են առաջին տիկնոջը՝ խորհուրդ տալով նրան ուշադիր ուսումնասիրել այն երկրի ավանդույթները, որտեղ նա նախատեսում է այց կատարել, սակայն գտնվել են նաև այնպիսինները, որոնք պաշտպանել են առաջին տիկնոջը՝ նշելով, որ նա գեղեցիկ տեսք ուներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց