«Քրդերը կհայտնվեն թուրքական բանակի «մսաղացում», եթե հետ չքաշվեն սահմանից». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, հանելով իր զորքը Սիրիայի հյուսիսից, փաստացի դավաճանել է իր բազմամյա դաշնակից քրդերին՝ նրանց ստիպելով կռվել թուրքական բանակի դեմ: Այս մասին տեղեկացնում է Life.ru կայքը:
«ԱՄՆ-ն վերջին մի քանի տարիներին քրդերի ամենամոտ դաշնակիցն էր, սակայն ամերիկացիները լքեցին նրանց և փաստացիորեն դավաճանեցին»,- նշել է Պեսկովը:
Մամուլի խոսնակը հավելել է, որ եթե քրդերը հետ չքաշվեն սահմանից, արդեն ստիպված կլինեն հետ քաշվել ռուսական ռազմական ոստիկանությունն ու Սիրիայի սահմանապահ ջոկատները, և այդ դեպքում տարածքում մնացած քրդական կազմավորումները կհայտնվեն թուրքական բանակի «թիրախում»:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում նրանք քննարկել են Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Հանդիպման արդյունքում ընդունվել է հուշագիր, որի կետերից մեկն էլ քրդերի հեռացումն է թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց