Բրազիլիայի նախագահի որդին հրաժարվել է ԱՄՆ-ում երկրի դեսպանի պաշտոնից
Բրազիլիայի նախագահի որդին՝ Էդուարդու Բոլսոնարուն, հայտարարել է, որ հրաժարվում է ԱՄՆ-ում երկրի դեսպանը դառնալու գաղափարից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ֆրանս պրես» գործակալությանը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նախագահ Ժաիր Բոլսոնարուն հետաձգել է որդու թեկնածությունը դեսպանի պաշտոնում առաջադրելը՝ Սոցիալ-լիբերալ կուսակցության ներսում առկա ճգնաժամի, ինչպես նաև Սենատում անհրաժեշտ ձայների քանակության բացակայության պատճառով:
Էդուարդու Բոլսոնարուն իր պատգամավոր գործընկերներին հայտնել է, որ նրա որոշման պատճառը մասամբ աջակցության պակասն է եղել՝ հավելելով, որ հայրն այդ որոշման վրա որևէ ազդեցություն չի ունեցել:
«Այդ որոշման առնչությամբ ես երկար եմ մտածել»,- ասել է նախագահի որդին:
Ժաիր Բոլսոնարուն որդուն դեսպանի պաշտոնում նշանակելու մտադրության մասին հայտնել էր հուլիսի սկզբին: Նրա խոսքով՝ վերաբերմունքը նախագահի որդու հանդեպ տվյալ պաշտոնում տարբերվելու է «սովորական դեսպանի» հանդեպ վերաբերմունքից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց