Սոչիում 5 ժամ է, ինչ ընթանում են Պուտինի և Էրդողանի բանակցությունները. ռուսական կործանիչների գնման հարցը չի քննարկվել
Սոչիում արդեն հինգ ժամ է, ինչ շարունակվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս ընթացքում քննարկված թեմաներից գլխավորը Սիրիայում տիրող իրավիճակն է՝ հյուսիսային շրջանում հայտարարված 120-ժամյա հրադադարի համատեքստում:
ՌԴ Ռազմատեխնիկակակն համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը լրագրողներին հայտնել է, որ ռուսական կործանիչների գնման հարցը նեղ կազմով անցկացվող բանակցություններում չի քննարկվել:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել է, որ նախագահների խոսակցությունը կլինի «բովանդակալից, բարդ և ոչ արագ», որովհետև նրանք շատ հարցեր ունեն քննարկելու:
Էրդողանը Պուտինի հետ հանդիպումից մեկ օր առաջ հայտարարել էր, որ Անկարան «քայլեր կձեռնարկի» Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո: Այսօր լրանում է Սիրիայում սահմանված հրադադարի ժամկետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց