Ճապոնիայի կայսեր գահակալման արարողության անցկացման համար ծախսվել է 147 մլն դոլարից ավելի
Ճապոնիայի կառավարությունը 16 մլրդ իենից ավելի (147 մլն դոլարից ավելի) է ծախսել երեքշաբթի նախատեսված երկրի նոր կայսր Նարուհիտոյի գահակալման գլխավոր արարողության նախապատրաստման համար: Սա 30 տոկոսային կետով ավելի է այն գումարից, որը 1990 թվականին ծախսվել է նրա հոր՝ Ակիհիտոյի գահակալման հետ կապված միջոցառումների անցկացման համար, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի ազգային հանրային հեռուստատեսությունը:
Ներկայիս ծախսերի հիմնական մասը կապված է Տոկիո ժամանող արտասահմանյան հյուրերի հետ, որոնք մասնակցելու են արարողությանը: Այս գումարը 1990 թվականի համեմատությամբ գրեթե 5 անգամ մեծ է՝ կապված հրավիրվածների աննախադեպ լայն շրջանակով: Կայսեր գահակալման առիթով արարողությանը մասնակցելու համար հիմա Ճապոնիայի մայրաքաղաք են ժամանել 174 երկրի եւ տարածքների 400 ներկայացուցիչներ, ներառյալ 70-ից ավելի միապետներ եւ պետությունների ղեկավարներ: Հյուրերի թվում են՝ Բելգիայի, Բութանի, Իսպանիայի, Կամբոջայի, Մալայզիայի, Նիդեռլանդների թագավորները, բրիտանացի գահաժառանգ արքայազն Չառլզը, Ավստրիայի, Հնդկաստանի, Հունգարիայի, Ֆիլիպինների, Ֆինլանդիայի նախագահները: Ռուսաստանը կներկայացնի Դաշնային խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովը, Չինաստանը՝ Չինաստանի փոխնախագահ Վան Ցիշանը, ԱՄՆ-ն՝ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն:
Արարողության ծախսերի զգալի մասը կապված է անվտանգության ապահովման հետ: Դրան ներգրավված են 26 հազարից ավելի ոստիկաններ, որոնք Տոկիո են եկել երկրի տարբեր շրջաններից: Նախազգուշական հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում մայրաքաղաքի օդանավակայաններում, կայսերական պալատի շրջանում՝ քաղաքի կենտրոնում նկատվում են ուժեղացված պարեկներ եւ բլոկպոստեր: Գլխավոր արարողությունը տեղի է ունենալու ամենահեղինակավոր «Սոճու դահլիճում»: Օտարերկրյա հյուրերից բացի, դրան կմասնակցեն ճապոնական հասարակության բոլոր խավերի ավելի քան 1,6 հազար ներկայացուցիչներ՝ իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական թեւերի ղեկավարները, կառավարության անդամներ եւ նախկին վարչապետներ, պրեֆեկտուրաների նահանգապետներ, գիտնականներ, մարզիկներ, գրողներ, բիզնեսմեններ:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի