Թուրքիան հայտարարել է, որ քուրդ զինյալները դուրս են գալիս Ռաս ալ-Այն քաղաքից
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի քուրդ զինյալները լքել են Ռաս ալ-Այն քաղաքը։ Հայտարարության համաձայն՝ քաղաքում տեղակայվելու են Թուրքիայի հովանավորությունը վայելող ուժերը։
Ըստ պաշտոնական հայտարարության՝ քուրդ զինյալների դուրսբերումն այդ քաղաքից իրականացվում է 120-ժամյա հրադադարի շրջանակներում, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ այս պահին որևէ խոչընդոտ չկա քուրդ զինյալների դուրսբերման հարցում։ Նշվել է, որ գործընթացը խստորեն համակարգվում է ամերիկյան կողմից։
Թուրքական կողմը տեղեկացրել է, որ 55 մեքենայից բաղկացած ավտոշարասյունը մտել է Ռաս ալ-Այն, ևս 86 ավտոմեքենա քաղաքից շարժվել է դեպի Թել-Ամիրա բնակավայր։
Աղբյուրը՝ Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց