Չիլիում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, ձերբակալվել է ավելի քան 1500 ցուցարար
Չիլիում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 10-ի, ձերբակալվել է ավելի քան 1500 ցուցարար, գրում է korrespondent.net-ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:
Ըստ հաղորդման՝ նրանց մեծ մասը զոհվել է առևտրի կենտրոններում բռնկված հրդեհների հետևանքով, որոնք ցուցարարները հրկիզում են կողոպուտից հետո:
Ընդ որում՝ զոհերի թվում է նաև Էկվադորի մեկ քաղաքացի, որը մահացել է Չիլիի Սերենա քաղաքում ստացած հրազենային վնասվածքից: Որոշ տվյալներով՝ կրակոցը զինծառայող է արձակել, սակայն իշխանություններն այս պահին պաշտոնապես չեն հաստատել այդ տեղեկությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 20-ին Չիլիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 1462 մարդ: Մայրաքաղաքային շրջանում ձերբակալել են 614 մարդու, մյուս 848-ը ձերբակալվել են այլ համայնքներում:
Հիշեցնենք, որ Չիլիում մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք պայմանավորված են մայրաքաղաք Սանտյագոյում մետրոյի ուղեվարձի թանկացմամբ: Այդ պատճառով քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:
Ավելի վաղ Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան հայտարարել էր, որ մետրոյի ուղեվարձը բարձրացնելու որոշումը չեղյալ է հայտարարվել, սակայն ցուցարարներն այդքանով չէին բավարարվել. անկարգություններ են սկսվել նաև երկրի այլ շրջաններում։
Վերջին օրերի ընթացքում ցուցարարներն այրել են մետրոյի մի քանի կայարան և գրասենյակային շենքեր: Անկարգությունների ընթացքում մետրոյի սակագների թանկացումից դժգոհ քաղաքացիները նաև այրել են ավտոբուսներ ու բարիկադներ, հարձակումներ են իրականացրել իրավապահ մարմինների վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց