Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ
Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ, քանի որ սեպտեմբերի 8-ին ընտրություններին մասնակցած համայնքի ղեկավարի միակ թեկնածուին կողմ չէին քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այն համարել էր չկայացած:
Այս մասին հայտնում է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այսօր կազմակերպված ընտրությունների նախնական արդյունքներով՝ համայնքի ղեկավար է ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության համակիր անդամ Զարինե Մեքիյանը: Տեղեկացնեմ, որ Զարինեն շրջանի 42 համայնքներից 31-րդի ղեկավարն է, ով համալրեց իմ ղեկավարած քաղաքական ուժի շարքերը:
Շնորհավորում եմ Զարինե Մեքիյանին բերքաձորցիների վստահության քվեն ստանալու համար և վստահեցնում, որ կուսակցությունն ամեն կերպ կսատարի նրան, որպեսզի լիարժեք իրականացնի համայնքային կառավարման բարդ ու դժվարին աշխատանքը»,-ֆեյսբուքյան իր էջում նշել է նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան