Պեսկովը հայտնել է, թե Պուտինն ինչով է առաջնորդվում միջազգային քաղաքականության մեջ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականություն վարելիս առաջնորդվում է երկրի ներքին շահերով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես մեկնաբանել է Պեսկովը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հեռուստահաղորդման շրջանակում, Ռուսաստանի նախագահը առաջնորդվում է նախևառաջ ՌԴ բնակիչների շահերով:
«Դուք տեսնում եք, որ մեծ թվով որոշակի պայմանագրեր են ստորագրվում, որոշակի փաստաթղթեր»,- ասել է Պեսկովը:
Այս շաբաթ կայացել են Պուտինի պաշտոնական այցելությունները Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ, որոնց արդյունքում կողմերի միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել տարբեր ուղղություններով: Մասնավորապես, ՌԴ-ն և ԱՄԷ-ն, ընդհանուր առմամբ, 1.4 մլրդ դոլարի համաձայնագրեր են կնքել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց