Բժիշկները կես օր փնտրել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի մեջ մոռացված ծեր հիվանդին
Բուլղարիայում բժիշկները կորցրել էին ծեր հիվանդին, որին փնտրել են կես օր: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
Կնոջը հիվանդանոց էին տեղափոխել թոքաբորբով: Երբ նրա մոտ տեսակցության է եկել դուստրը՝ Ստեֆկա Սաբինովան, մորը չի գտել պալատում: Երբ նա սկսել է հետաքրքրվել, հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք չի իմացել նրա տեղը:
«Նրանք ենթադրում էին, թե այն ախտորոշումը, որը նրան տվել են, վախեցրել է ծեր կնոջը, և նա փախել է հիվանդանոցից»,- նշել է Ստեֆկան:
Թոշակառուին փնտրել են 6 ժամ և կարողացել են գտնել փակ սենյակում, որտեղ դրված է եղել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքը:
«Ես ձայն լսեցի միջանցքում, հետո լույսը վառվեց, և ես սկսեցի բղավել»,- պատմել է թոշակառու Ասենկա Խրիստովան:
Պարզվել է, որ բժշկի օգնականը կնոջը մտցրել է մագնիսառեզոնանսային սարքի մեջ՝ հետազոտության համար, հետո մոռացել է հիվանդի մասին և հեռացել:
Կնոջն արդեն տեղափոխել են այլ կլինիկա: Հարազատները մտադրված են դատական հայց ներկայացնել հիվանդանոցի անձնակազմի և ղեկավարության դեմ՝ հիվանդի նկատմամբ նման անպատասխանատու վերաբերմունքի համար:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի