Վատիկանը բացի 7 մահացու մեղքերը ճանաչել է 8-րդը
Վատիկանում շարունակվող այպես կոչված «Ամազոնյան սինոդում». կաթոլիկ եկեղեցու մի շարք կարևորագույն հարցերի քննարկման ընթացում հնչել է առաջարկ՝ 1500 տարվա մեջ առաջին անգամ ավանդական մահացու մեղքերի ցանկում ներառել նաև բնության ոչնչացման և շրջակա միջավայրի նկատմամբ վատ վերաբերմունքի մեղքը։ Այս մասին հաղորդել է բրիտանական «The Times»-ը, իսկ մահացու մեղքերի նորացված ցանկը հրապարակվել է Վատիկանի պաշտոնաթերթ «L'Osservatore Romano»-ում։
Վատիկանի հետ առնչություններ ունեցող իտալական մեդիաները արդեն տարիներ շարունակ հիշեցնում են, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մշտապես խոսում էր բնության նկատմամբ վատ վերաբերմունքի մեղքի մասին։ Եվ հիմա Վատիկանը բնության նկատմամբ նման վերաբերմունքը ճանաչել է մեղք։ Հարց է առաջանում՝ այս մեղքի մասին պիտի՞ պատմվի խոստովանահորը։ Կարծես թե այս հարցի պատասխանը կա՝ այո և այս մասին խոսել են նաև Հռոմի Հովհաննես Պողոս երկրորդ և Բենեդիկտոս 9-րդ պապերը՝ ասելով, որ բնությանը պատճառված վնասի համար մարդը պետք է պատասխան տա Տիրոջը։ Բնապահպանական հայտնի ակտիվիստ Թոմ Ռիզեն մեկնաբանել է, որ այսպես կոչված «կլիմայական մեղքը» առնչվում է արդյունաբերությանը։
Ինչպես հաղորդել է Vatican News-ը՝ նախատեսվում է բնապահպանական կանոնի ներմուծում։ Սա ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում և բոլորը չէ, որ գոհ են Վատիկանի որոշումից։ Ոմանք անգամ նշել են, որ Հռոմի պապին հիմարացրել են։
Կան նաև այնպիսիք, ովքեր պնդում են, որ բնապահպանական բարոյականությունը չափազանց կարևոր է, որ, այո, կա բնապահապանական մեղք և այն կարելի է բնութագրել որպես կլիմայասպանություն։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի