Թուրքիայի արտգործնախարար. «Բանակցություններում մենք ստացանք մեր ուզածը»
Հոկտեմբերի 17-ին թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում Սիրիայում 120 ժամով կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերել: Բանակցությունների ավարտից հետո թուրք-ամերիկյան պայմանավորվածության մասին մեկնաբանություններ է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ռազմական օպերացիան ժամանակավորապես դադարեցրել ենք,որպեսզի 120 ժամվա ընթացքում PKK-ի և YPG-ի ուժերը դուրս գան այնտեղից: Սա հրադադար չէ, բայց ահաբեկչական տարրերի (նկատի ունի քուրդ զինյալներին-խմբ.) դուրս գալուց հետո դադարեցնելու ենք գործողությունը»:
PKK - «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»
YPG - «Ժողովրդի պաշտպանության ուժեր»
Չավուշօղլուն նաև տեղեկացրել է, որ ամերիկյան կողմի հետ պայմանավորվել են YPG-ի ձեռքից ծանր զինատեխնիկան վերցնելու, դիրքերն ու ամրությունները ոչնչացնելու վերաբերյալ:
«Այսօրվա բանակցություններում մեր հարգելի նախագահի ողջախոհ առաջնորդությամբ ստացանք մեր ուզածը: Եփրատից արևելք մինչև Իրաքի սահման 32կմ խորությամբ և 444 կմ երկարությամբ գոտում ոչ մի ահաբեկչի չմնալը և այդ ամբողջ տարածքում անվտանգության գոտի հիմնելը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է թուրք նախարարը:
Չավուշօղլուի տեղեկացմամբ՝ այս պայմանավորվածությամբ նախատեսվում է, որ ԱՄՆ-ն այլևս պատժամիջոցներ չի սահմանելու Թուրքիայի դեմ:
«Կրակի դադարեցումը դեռ չի նշանակում մեր զորքերի կամ այնտեղ ունեցած մեր ուժերի դուրսբերում: Մենք այնտեղ ենք ու շարունակելու ենք մնալ այնտեղ»,- եզրափակել է Չավուշօղլուն:
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց