«Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ)
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացել են Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման դեմ բանաձևի վերաբերյալ լսումները, որտեղ հանդես է եկել նաև Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Բրեդ Շերմանը, տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:
Շերմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 1940-ական թվականներից սկսած պաշտպանել է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային՝ ժխտելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը:
«Դա անելով՝ մենք, որ աջակցում ենք ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությանը, որի հիմքում ընկած են պատիվն ու ճշմարտությունը, մեզ ստորացրել ենք լռությամբ»,- նշել է կոնգրեսականը:
Շերմանը հավելել է, որ ժամանակն է ճանաչել 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ձայների ճնշող մեծամասնությամբ:
Ավելի վաղ CNN-ի եթերում դեմոկրատ Թեդ Լիուն նույնպես կոչ էր արել ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել հայոց ցեղասպանությունը:
«Մենք ոչ միայն պետք է պատժամիջոցներ սահմանենք Թուրքիայի դեմ, այլև, ըստ իս, եկել է ժամանակը, որպեսզի մենք պաշտոնապես ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»,-հայտնել է Թեդ Լիուն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց