Թուրքիան վերսկսել է Սիրիա ներխուժումը՝ չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնության
Թուրքիայի զինված ուժերը ուրբաթ օրը վերսկսել են հարձակումները Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Ռաս էլ Այն քաղաքի վրա՝ չնայած ժամանակավոր հրադադարի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ քաղաքում վերսկսվել են գնդակոծություններն ու բախումները, կրակոցներ են հնչել եւ ծուխ է տեսանելի եղել մի քանի թաղամասերում:
Թուրքիայի իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանում այդ տեղեկությունը:
Նախօրեին ԱՄՆ-ն եւ Թուրքիան Անկարայում բանակցությունների արդյունքներով Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնության էին հասել: Թուրքիան համաձայնել էր 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի քրդական ստորաբաժանումները լքեին Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության գոտու շրջանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց