Ուկրաինայում հայազգի տղամարդ է սպանվել
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում հինգշաբթի կրակոցներ են արձակել Mercedes մակնիշի մեքենայի ուղղությամբ, որի վարորդը տեղում մահացել է:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին, Դնեպրում բացված կրակահերթի հետևանքով սպանված տղամարդը 27-ամյա Արմեն Բաղդասարյանն է եղել: Նախնական տվյալներով՝ հայտնի է, որ նա շարժվել է մոտակա կամրջի ուղղությամբ: Ինչ-որ պահի կրակոցներ են հնչել, ինչից հետո նրա մեքենան կանգնել է: Դեպքի վայր բժիշկներ են կանչվել, սակայն նրանց օգնությունն այլևս անհրաժեշտ չի եղել:
Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են հանցագործին, որը 53-ամյա Վադիմ Սավչուկն է: Ոստիկանությունն ու քննիչները պարզում են կատարվածի մանրամասները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց