Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը
Առևտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակում հաստատել են, որ հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում Եվրամիությունից մի շարք ապրանքների մաքսատուրքերը, գրում է Reuters գործակալությունը:
Ցուցակում, մասնավորապես, տեղ են գտել բրիտանական, գերմանական, իսպանական և ֆրանսիական թռչող սարքերը, որոնց մաքսատուրքերը կբարձրանան 10 տոկոսով:
Ընդ որում, ԵՄ երկրների մեծ մասի սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի համար մաքսատուրքերը կկազմեն 25 տոկոս: Մաքսատուրքերը կվերաբերեն նաև ֆրանսիական գինիներին, շոտլանդական վիսկիին և եվրոպական մի շարք երկրներում պատրաստված պանիրներին:
Ընդհանուր առմամբ, «սև ցուցակում», որը հրապարակվել է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի կայքում, հայտնվել է ավելի քան 150 ապրանքատեսակ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց