Ադրբեջանցիներն անցնում են թույլատրելի բոլոր սահմանները. Զատուլինի հայտարարությունն իր հասցեին հնչող բողոքների մասին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինի մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված նրա դեմ ադրբեջանական կողմի հարձակումների հետ:
Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում, ինչպես նաև պետական մակարդակով պատգամավորի դեմ կոպիտ արշավ է իրականացվում` ուղեկցվելով սպառնալիքներով ու ահաբեկումներով:
Արձագանքելով բողոքի նոտայում հնչեցված պահանջներին՝ Պետդումայի պատգամավորը նշել է, որ Ղարաբաղ է մեկնել լիագումար նիստերի միջև ընդմիջման ժամանակ, և նրա ուղևորությունը չի ֆինանսավորվել ռուսական խորհրդարանի կողմից:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ 25 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ այցելելով՝ Զատուլինը կողմերին միայն խաղաղության կոչ է արել և մերժել է հակամարտության կարգավորման ռազմական մեթոդները, որոնցից Ադրբեջանը փորձել է օգտվել 2016 թվականին:
«Ցավով նշում ենք, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք, չխոսելով դեռ լրատվամիջոցների մասին, անցնում են թույլատրելիի բոլոր սահմանները՝ Կոնստանտին Զատուլինին և ՌԴ ցանկացած քաղաքացու առաջադրած պահանջներում»,- ասվում է հայտարարության մեջ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան