ԱՄՆ-ը Թուրքիայի հանդեպ նոր պատժամիջոցներ չի սահմանի․ Մայք Փենս
ԱՄՆ-ը Թուրքիայի հանդեպ նոր պատժամիջոցներ չի սահմանի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այն բանից հետո, երբ նա եւ Պոմպեոն Անկարայում հանդիպել են Էրդողանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքերով, Վաշինգտոնը կհանի Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցներն այն ժամանակ, երբ կապահովվի «կրակի մշտական դադարեցումը» Սիրիայի հյուսիսում։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային զիջումներ չի արել Սիրիայի եւ քրդերի հարցով բանակցությունների ժամանակ, խոսքը միայն պատժամիջոցները հանելու եւ նոր պատժամիջոցների սահմանումից հրաժարվելու մասին է։
Փենսը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայում իր ռազմական գործողությունը 120 ժամով կդադարեցնի՝ Քրդական աշխատավորական կուսակցության ուժերի դուրսբերումն ապահովելու համար։
«Ես ուրախ եմ հայտնել, որ նախագահ Դոնալդ Թրամփի արդյունավետ ղեկավարության եւ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ ամուր հարաբերությունների շնորհիվ Անկարան եւ Վաշինգտոնը պայմանավորվեցին Սիրիայում կրակի դադարեցման մասին»,- նշել է Փենսը։
Նրա խոսքերով, Վաշինգտոնը եւ Անկարան պայմանավորվել են Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու մասին։ «Եւ, բացի այդ, Միացյալ Նահանգները եւ Թուրքիան փոխադարձ հավատարիմ են խաղաղ կարգավորմանը եւ ապագայում անվտանգության գոտու ստեղծմանը՝ միջազգային հիմունքներով աշխատելով այն բանի ապահովման համար, որպեսզի խաղաղությունը եւ անվտանգությունը հաստատվեն Սիրիայի հետ այդ սահմանային շրջանում»,- հայտնել է Փենսն այն բանից հետո, երբ նա եւ Պոմպեոն հանդիպել են Էրդողանի հետ
Նա հստակեցրել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Սիրիայում Թուրքիայի գործողության գոտուց զինված քրդական խմբավորումների դուրսբերմանը։
Փենսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը քրդական խմբավորումներից Վաշինգտոնի եւ Անկարայի պայմանավորվածություններին հավատարիմ մնալու պատրաստակամության հավաստիացումներ է ստացել։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի