Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին միշտ կառուցողական մոտեցման կոչ է արել
Ռուսաստանն իր կողմից ղարաբաղյան հակամարտության կողմերին միշտ կառուցողական մոտեցման կոչ է արել։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որն ասել է. «Արցախը Ադրբեջան եւ եւ բացականչական նշան»։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չէ եւ չի կարող իմանալ, թե ինչ նկատի ուներ Ալիեւը՝ արտահայտվելով այս կամ այն հարցերի մասին։ «Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել»,- ընդգծել է Զախարովան։
Նրա խոսքով՝ մենք տեսնում ենք մեծ քանակությամբ քաղաքական հայտարարություններ, որոնք արվում են երկու կողմերից՝ Երեւանի եւ Բաքվի, ղարաբաղյան կարգավորման թեմայով»։ «Հուզականության տարբեր աստիճանով, պատմական համատեքստին, արդի համատեքստին տարբեր աստիճանի կապվածությամբ։ Մենք ելնում ենք այն բանակցային օրակարգից, որն ունենք սեղանին»,- նշել է Զախարովան՝ ասելով, որ Ռուսաստանն աշխատում է կողմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ համաձայնեցված փաստաթղթերով։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի եւ այլ միջնորդ երկրների խնդիրն է հասնել հակամարտության վերջնական կարգավորմանն ու նպաստել գործընթացի առավելագույն արագացմանը: «Մեր կողմից մենք մշտապես կառուցողական մոտեցման կոչ ենք արել կողմերին: Եվ կասկածել, որ հենց դա է նրանց նպատակը, ես չեմ կարող եւ չեմ ցանկանում, քանի որ բոլորը պատասխանատու քաղաքական գործիչներ են եւ արտահայտում են իրենց ժողովուրդների ակնկալիքները: Եվ բոլոր ժողովուրդներն այդ ճգնաժամի ողջ ընթացքում մշտապես պատվիրակել են իրենց ղեկավարություններին այդ հարցի կարգավորումը: Այդ պատճառով մենք զբաղվում ենք մեր դերով, ինչպես մենք ենք կարծում, առավելագույնս կառուցողական, եւ բոլորին կառուցողական աշխատանքի եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչ ենք անում»,- հայտարարել է Զախարովան՝ նշելով համաձայնեցված ձեւակերպումների եւ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաեւ գործընթացն առաջ տանելու օրակարգը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան