Մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեջ կասկածվող ավելի քան 300 անձանց մեղադրանք է առաջադրվել
Ամբողջ աշխարհում 338 անձանց մեղադրանք է առաջադրվել մանկական պոռնոգրաֆիայի կայքի դեմ քրեական գործի հետաքննության շրջանակում: Կայքը տեսանյութեր է վաճառել Bitcoin կրիպտոարժույթի օգնությամբ, հաղորդում է Reuters-ը:
2018-ին Welcome To Video կայքն անջատվել է ցանցից: Կայքում ավելի քան 250 000 տեսանյութ է եղել:
ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները ձերբակալել եւ մեղադրանք են առաջադրել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Չեխիայում, Կանադայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Բրազիլիայում եւ Ավստրալիայում գտնվող անձանց:
Հետաքննության շնորհիվ փրկվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում առնվազն 23 անչափահաս զոհեր, որոնց կայքի օգտատերերը սեռական բռնության են ենթարկել: Տեսանյութերում պատկերված շատ երեխաներ դեռեւս չեն ճանաչվել:
Welcome To Video-ն Bitcoin-ի օգնությամբ մանկական պոռնոգրաֆիայի դրամայնացման առաջին կայքերից է,որն օգտատերերին թույլ է տալիս թաքցնել ինքնությունը ֆինանսական գործարքների ժամանակ:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի