Թուրքիան անհանգիստ չէ պատժամիջոցների սպառնալիքներից եւ կշարունակի գործողությունը Սիրիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան անհանգիստ չէ պատժամիջոցների սպառնալիքներից եւ մտադիր է շարունակել Սիրիայում «Խաղաղության ակունք» տրանսսահմանային գործողությունը։ Այս մասին Թուրքիայի նախագահը լրագրողներին տեղեկացրել է երեքշաբթի, իր ինքնաթիռում։
«Մեր նպատակը պարզ է, եւ մենք չենք անհանգստանում ինչ-որ պատժամիջոցներ մտցնելու հաշվով։ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» շատ արագ կորցնում են իրենց դիրքերը։ Մեր խնդիրն է քշել ահաբեկիչներին մեր սահմանից 32 կիլոմետր հեռու (Սիրիայի խորքը)», նախագահի խոսքերը մեջբերում է ТRТ հեռուստաալիքը։
Էրդողանի խոսքով՝ Անկարան «շարունակում է բանակցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ սիրիական Մանբիջ եւ Քոբանի քաղաքների (ճակատագրի վերաբերյալ)»։
Էրդողանը սիրիական կառավարական բանակի մուտքը Մանբիջ չի համարում «չափից ավելի բացասական իրադարձություն»։
«Ես չափից ավելի վատ իրադարձություն չեմ համարում (Սիրիայի նախգահ Բաշար Ասադի) ռեժիմի զորքերի մուտքը Մանբիջ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դա ի վերջո նրանց տարածքն է»,- նախագահի խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։
Էրդողանը մատնանշել է «Մանբիջը ահաբեկիչներից մաքրելու» անհրաժեշտությունը։ «Ես դա ասացի (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինին։ Եթե դուք մաքրեք Մանբիջը ահաբեկչական կազմակերպություններից, ապա խնդրեմ, կամ դուք, կամ ռեժիմը կապահովեք ամբողջ լոգիստիկան։ Բայց եթե դուք չեք կարող անել դա, ապա տեղի ցեղերը կարող են խնդրել մեզ գալ եւ փրկել իրենց, որովհետեւ Մանբիջը մոտավորապես 85-90 տոկոսով բնակեցված է արաբներով, ոչ քրդերով»,- ավելացրել է նա։
Երկուշաբթի կառավարական ուժերը Մանբիջի արվարձաններում դիրքեր են զբաղեցրել սիրիական զինված ընդդիմության կազմավորումների հետ շփման գծում, որի զինյալները մասնակցել են Սիրիայում առաջին՝ «Եփրատի վահան» թուրքական տրանսսահմանային գործողությանը։ Քրդերի եւ զինված ընդդիմադիրների միջեւ բախումների մասին հաղորդումներ ստացվել են երեքշաբթի Քոբանիից, որը գտնվում է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ձեռքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց